Ճապոնիայում Moderna պատվաստանյութում օտարածին մասնիկները սրվակի կափարիչի բեկորներ են եղել
Աշխարհում
20:03 30/08/2021
Աշխարհ

Ճապոնիայում Moderna պատվաստանյութում օտարածին մասնիկները սրվակի կափարիչի բեկորներ են եղել

Օտարածին նյութերը, որ հայտնաբերվել էին Ճապոնիայի հարավային Օկինավա պրեֆեկտուրայում ամերիկյան Moderna ընկերության արտադրած կորոնավիրուսային պատվաստանյութում, ռետինե ամպուլների կափարիչների բեկորներ են: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, նախօրեին հայտարարել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը:

Ասվում է, որ նշված խմբաքանակի պատվաստանյութի նմուշներում ստուգումից հետո չեն արձանագրվել խառնուրդներ, որոնք կարող են ազդել դրա որակի վրա: Միևնույն ժամանակ, հինգ ամպուլներում և ներարկիչներում հայտնաբերված սև օտար նյութերը պարզվել են, որ ռետինե կափարիչների բեկորներ են, որոնք փակում են սրվակները: Դրանք կարող էին կոտրվել  ներարկիչով ոչ պատշաճ կերպով ծակելու արդյունքում, ինչը, ըստ գերատեսչության առաջարկությունների, պետք է անել ուղիղ անկյան տակ:

Առողջապահության նախարարությունը կարծում է, որ խմբաքանակը չպետք է ճանաչվի որպես անորակ, և Օկինավայում պատվաստումները կարող են շարունակվել:

Նշվում է, որ նախորդ շաբաթ Ճապոնիայի իշխանությունները հայտարարեցին, որ կդադարեցնեն Իսպանիայում արտադրված Moderna պատվաստանյութի մոտ 1,63 միլիոն չափաբաժնի օգտագործումը:

Հաղորդվել էր, որ անհայտ բաղադրիչները կարող են լինել մետաղական մասնիկներ, քանի որ նրանք արձագանքում են մագնիսներին:

Շաբաթ օրը հայտնի դարձավ երկու մահվան մասին Ճապոնիայի այն բնակիչների շրջանում, ովքեր դեղամիջոցի չափաբաժիններ են ստացել բեռներից, որտեղ օտարածին նյութեր են հայտնաբերվել: Մահացածները 38 և 30 տարեկան տղամարդիկ էին, որոնք նախկինում չեն ունեցել քրոնիկ հիվանդություններ և ալերգիկ ռեակցիաներ: Նրանք պատվաստվել էին պատվաստանյութի երկրորդ դեղաչափով` համապատասխանաբար օգոստոսի 15-ին և 22-ին: Պատվաստումից հաջորդ օրը երկուսն էլ ջերմություն են ունեցել, երկուսն էլ մահացել են պատվաստումից երեք օր անց՝ անհայտ պատճառներով:
 

Placeholder
Ճապոնիայում Moderna պատվաստանյութում օտարածին մասնիկները սրվակի կափարիչի բեկորներ են եղել