Նիդեռլանդներում կատուն 52 օր առանց սննդի է անցկացրել
Աշխարհում
19:45 30/08/2021
Աշխարհ

Նիդեռլանդներում կատուն 52 օր առանց սննդի է անցկացրել

Նիդեռլանդներում կատուն ավելի քան 50 օր անցկացրել է առանց սննդի, ինչի պատճառովստիպված   թուղթ է  կերել։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Հյուծված կատուն հայտնաբերվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող Շիդամ քաղաքում:

Կենդանին փակված է եղել տանը, հուլիսից,որին լքել են տերերը: Տունը մնացել է առանց հսկողության, քանի դեռ այն չեն գնել նոր սեփականատերերը:

Անասնաբուժական շտապ օգնության աշխատակիցները կատվին տարել են կենդանիների կացարան: Կենդանու արտաթորանքը վերլուծելով՝ պարզվել է, որ կատուն թուղթ է կերել: Ինչ վերաբերում է ծարավը հագեցնելուն, ապա ենթադրվում է, որ կատուն ջուր է խմել ծորակի արտահոսքից:

Այս պահին Ֆին մականունը ստացած կատուն ապաքինվում է, բայց դեռ իրեն զգուշավոր ու ամաչկոտ է պահում: Ընկերությունը միջոցներ է հավաքել նրա հետագա բուժման համար: Ոստիկանությունը փնտրում է տան նախկին տիրոջը:

Placeholder
Նիդեռլանդներում կատուն 52 օր առանց սննդի է անցկացրել