Էդմոն՝ նորածնին կոչել են ի պատիվ հերոս եղբոր
Առողջություն
14:11 31/08/2021
Հայաստան

Էդմոն՝ նորածնին կոչել են ի պատիվ հերոս եղբոր

3կգ 600գ քաշով և 51սմ հասակով ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում՝ Խնձորեսկի պաշտպանության ժամանակ վիրավոր ընկերոջ կյանքը փրկելիս քաջաբար նահատակված Էդմոնի եղբայր Էդմոնը:

Էդմոնը ընտանիքի չորրորդ զավակն է:

Զինվորի մայրը վստահ է՝ Էդմոնի ծնունդը մեծ խորհուրդ ունի Հայաստանի զարգացման, հայրենի հողն ամրացնելու ճանապարհին:

Մորը զոհված որդին է երազում ասել, իր վերածնունդի մասին, նաև ասել,որ երեխան լինելու է ապահով ու սյունեցու ձեռքերում:

Երեխան ծնվել է «Շենգավիթ» բուժկենտրոնում: Այս մասին  տեղեկանում ենք Շենգավիթ ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

Վիրահատությունն իրականացրել է ծնունդով սյունեցի բժիշկը, հենց վիրահատարանում հերոսի մոր հետ պայմանավորվել, որ լույս աշխարհ եկող որդուն՝ մայրը ժպիտով դիմավորի։ 

Փոքրիկ Էդմոնը ծնվել է բնական ճանապարհով։

Placeholder
Էդմոն՝ նորածնին կոչել են ի պատիվ հերոս եղբոր