01.09.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետություն
13:05 01/09/2021
ԼՂՀ

01.09.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել

Օգոստոսի 31-ին կատարվել է  42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  7  դեպք է գրանցվել։ Հաղորդում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  18  վարակակիր:  Բժիշկները  3  հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր,  իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 11 619  քաղաքացու հետազոտություն, որից 1060-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

ԱՀ ԱՆ-ն տեղեկացնունմ է, որ  անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝  օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով  Ձեր  և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում։

Placeholder
01.09.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել