ԿԲ նախագահը հանդիպել է ԵՊՏՀ  Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ
Կրթություն, գիտություն
13:13 01/09/2021
Հայաստան

ԿԲ նախագահը հանդիպել է ԵՊՏՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ

 Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպեց Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների հետ:  Այս մասին հայտնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից։

Ողջունելով և շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, Մարտին Գալստյանը խոսեց համալսարանական կրթության, մարդու համակողմանի զարգացման կարևորության մասին:

Մարտին Գալստյանը հորդորեց ուսանողներին ուսումնառության առաջին իսկ օրերից չխորշել բարդ մաթեմատիկական առարկաներ, օտար լեզուներ և ծրագրավորում ուսումնասիրելուց, ու դրանց տիրապետումը դիտարկել որպես ապագա հաջողության գրավական:

Կենտրոնական բանկի նախագահը խորհուրդ տվեց լայնորեն օգտվել աշխարհի լավագույն կրթական կենտրոնների ռեսուրսներից, լինել լայնախոհ և պատասխանատու, և բարեհաջող ուսումնական տարի մաղթեց ուսանողներին:

Placeholder
ԿԲ նախագահը հանդիպել է ԵՊՏՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների հետ