ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ
Կրթություն, գիտություն
11:13 01/09/2021

ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ

ՎՏԲ -Հայաստան Բանկը շնորհավորում է բոլոր աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ: Առջևում հաջողություններով, ուրախություններով, ուսմանականհոգսերովև ջանքերով լի տարի է: Կրթված երիտասարդությունը մեր երկրի ապագան է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն օգնում է ուսանողներին ինքնաբացահայտել և կատարել առաջին քայլը դեպի մասնագիտական կյանք՝ պարբերաբար կազմակերպելով դասընթացներ, սեմինարներ,վարպետաց դասեր, ինտերակտիվ միջոցառումներ բազմաթիվ համալսարանների ուսանողների և ասպիրանտների համար՝ հիմք դնելով նրանց ապագա հաջողությունների և ձեռքբերումների համար: Մասնագիտական պրակտիկան Բանկում երիտասարդ սերնդին թույլ է տալիս ձեռք բերել հիմնարարգիտելիքներ և հմտություններ, որոնք օգնում են նրանց հետագա կարիերայի զարգացման մեջ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ուսանողներին առաջարկում է նաև բանկային տարբեր պրոդուկտներ`աջակցելով կրթության զարգացմանը և ապագա սերնդի նոր գաղափարների ու նախագծերի իրականացմանը:

Բանկը, միջազգային Visa վճարային համակարգի հետ համատեղ, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին առաջարկում է iStudent քարտ:iStudent քարտը բազմարժութային և միջազգային քարտ է`բացառիկ երիտասարդական դիզայնով, որը թողարկվում է անվճար, սպասարկվում է հատուկ սակագներով և հնարավորություն է տալիս գումար պահել միաժամանակ չորս արժույթով: iStudent քարտով ուսանողները կարող են իրականացնել ներբանկային և միջբանկային փոխանցումներ, վճարել ապրանքների և ծառայությունների համար Հայաստանում և արտերկրում, և ինչնառավել առաջնային է այս սեգմենտի հաճախորդների համար՝ հնարավորություն է տալիս կատարել առցանց գնումներ՝ պաշտպանված անվտանգության ժամանակակից 3D Secure համակարգով:

Վճարային քարտերի օգտագործումը հիանալի հնարավորություն է երիտասարդների մոտ ֆինանսական գրագիտություն սերմանելու, բանկային սպասարկման հմտություններ և դրամական միջոցների նկատմամբ պատասխանատվությունզարգացնելու համար: Վճարային քարտը կանխիկ դրամի փոխարինման հարմար և անվտանգ այլընտրանք է, որը հնարավորություն է տալիս տարատեսակ բանկային գործարքներ իրականացնել Telcell, EasyPay, Idram, Mobidram վճարային տերմինալներով՝ համաձայն Բանկում գործող սակագների:

iStudent քարտը կարող է կատարել նաև ուսումնական հաստատության տարածք մուտք գործելու անցաքարտի գործառույթ: iStudent քարտը հնարավորություն է տալիս քարտապաններին մասնակցել նաև Բանկի կողմից կազմակերպվող տարբեր մարքեթինգային ակցիաների, մրցույթների և միջոցառումների:

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է կրթություն ստանալու հնարավորություններըև առաջարկում է ձևակերպելուսանողական վարկերոչ միայն տեղական, այլև միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններում ուսման համար, վերապատրաստման տարբեր դասընթացների համար վճարելու, ինչպես նաև վճարովի կրթություն ստացողերեխաների ուսման վարձը վճարելու նպատակով: Վարկը տրամադրվում է տարեկան 6%-16.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք` 6.17%-24%)` 3 ամսից մինչև10 տարի մարման ժամկետով: Վարկի նվազագույն գումարը 50 հազար ՀՀ դրամ է, առավելագույնը`5 միլիոն  ՀՀ դրամ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի iStudent վճարային քարտի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում` հետևյալ հղումով,  ուսանողական վարկերի վերաբերյալ՝ այս  հղումով, ինչպես նաև Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Placeholder
ՎՏԲ-Հայաստան Բանկը շնորհավորում է աշակերտներին և ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ