«Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցութի ուշագրավ կադրերը ըստ CNN-ի
Մշակույթ
20:19 01/09/2021
Աշխարհ

«Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցութի ուշագրավ կադրերը ըստ CNN-ի

Ներկայացվել են «Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցույթին մասնակցող տպավորիչ լուսանկարներից մի քանիսը, որոնցում պատկերված են տարբեր կենդանիներ՝ բնության գրկում։ Տեղեկությունըներկայացնում է «CNN»-ը։

Լուսանկարներից մեկում պատկերված են տարերային աղետի դեմ պայքարող վագրակատուներ, կա՝  տան կողքով անցնող լուսանը:

Մեկ այլ լուսանկարում պատկերվել է «կրկնակի որսի» ուշագրավ տեսարանը, երբ ծառի օձն ու գորտը միաժամանակ հարձակվել են միմյանց վրա: Մեկ այլ կադրում լուսանկարիչը ֆիքսել է թութակների կլանված «զրույց-ժողովը»:

Նշվում է, որ Լոնդոնի Բնության պատմության թանգարանի կողմից կազմակերպվող  մրցույթին, որն անցկացվում է 57-րդ անգամ, ռեկորդային թվով հայտեր են ներկայացվել: Ամենահետաքրքիր կադրերն ընտրվել են 50 000 լուսանկարից, որոնք ստացվել է 95 երկրից:

Լուսանկարները գնահատվելու են՝ ըստ ստեղծագործական, օրիգինալության և տեխնիկական գերազանցության: Տարբեր անվանակարգերում հաղթողներին կհայտարարեն հոկտեմբերի 12-ին, իսկ ընդհանուր լուսանկարչական ցուցադրությունը բաց կլինի հոկտեմբերի 15-ից մինչև 2022 թվականի հունիսի 5-ը:



Placeholder
«Վայրի բնության տարվա լուսանկարիչ» մրցութի ուշագրավ կադրերը ըստ CNN-ի