02.09.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք
Արցախի Հանրապետություն
11:47 02/09/2021
ԼՂՀ

02.09.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք

Սեպտեմբերի 1-ին կատարվել է  42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության  3 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱՆ-ն։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում  21 վարակակիր:  Բժիշկները  5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր,  իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել  է 11 661 քաղաքացու հետազոտություն, որից 1063-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում։

Placeholder
02.09.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք