Հաստատվել են դասագրքերի տարեկան վարձավճարի չափերը
Կրթություն, գիտություն
14:03 02/09/2021
Հայաստան

Հաստատվել են դասագրքերի տարեկան վարձավճարի չափերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման համար, յուրաքանչյուր տարվա համար վարձավճարները սահմանված են 280-550 դրամի չափով` ըստ դասարանների և առարկաների:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատված սահմանամերձ բնակավայրերի դպրոցներում բոլոր սովորողները դասագրքերը ստանում են անվճար:

 

Placeholder
Հաստատվել են դասագրքերի տարեկան վարձավճարի չափերը