Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրերս Ժնևում կայացած ճեպազրույցում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Ադանոմ Հեբրեյսուսը կոչ է արել աշխարհին առաջիկա երեք ամիսներին պատրաստվել նոր գլոբալ համավարակի:
Panorama.am-ը հարցեր ուղղեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ թե ինչպե՞ս եք վերաբերում կոչին ու ինչպե՞ս եք պատրաստվում կորոնավիրուսի հնարավոր ծավալմանը։
Նկատի ունենանք, որ արդեն մեկ տարուց ավելի է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությունը տարածված է, մեկ տարուց ավելի է առողջապահության նախարարությունն ասում է՝ ձեռնարկվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ, մյուս համապատասխան մարմիններն ասում են՝ պատշաճ ստուգումներ են անում հիվանդության տարածումը կանխարգելելու համար: Ստուգումներ… երբ երթուղայիններում մարդիկ, կապիտ ասած, իրար քիթ են մտած, դիմակներ չեն կրում: Նույնը նաև՝ մարդաշատ տարբեր վայրերում:
Իսկ վարակման դեպքերն օրեցօր ավելանում են, մահվան դեպքերն ավելանում են, տարածվում են նոր շտամեր, վարակը երիտասարդանում է:
Առողջապահության նախարարության պատասխան-ելույթում ինչ-որ հրամաններ, որոշումներ են նշված, քայլեր՝ ինչ են արել, անում: Իբր։
Սակայն մինչ այժմ կիրառված որոշումները, քայլերը, մեղմ ասած, այնքան էլ արդյունավետ չեն: