Բելգրադ, հոկտեմբերի 24, բռնցքամարտ
Սպորտ
20:30 03/09/2021
Աշխարհ

Բելգրադ, հոկտեմբերի 24, բռնցքամարտ

Բելգրադում  է նշանակված բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի 21 –րդ  առաջնությունը: Արդեն հայտնի է  մրցաշարի տարբերանշանը:

Միջոցառման  մեկնարկը նախատեսված է  հոկտեմբերի 24 –ին,  իսկ եզրափակիչը՝  նոյեմբերի 6-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն։

Ստուգատեսը 2021թ. մարզաձևի միջազգային ֆեդերացիայի  օրացուցային ծրագրի գլխավոր իրադարձությունն է: Կազմակերպիչները վստահեցնում են, որ ամեն բան կանեն, որպեսզի  առաջնությունն անցկացվի բարձր մակարդակով և անմոռանալի դառնա մասնակիցների համար:

Բելգրադը երկրորդ անգամ  է  դառնում բռնցքամարտի  աշխարհի առաջնության մայրաքաղաք: Մինչ այս, մարզաձևի  լավագույն վարպետները, Սերբիայի մայրաքաղաքի ռինգում ձեռնոցները «խաչաձևել են» 1978 թվին:

Placeholder
Բելգրադ, հոկտեմբերի 24, բռնցքամարտ