Թբիլիսիում կորոնավիրուսից մահացել է 15-ամյա դեռահաս
Տարածաշրջան
18:57 06/09/2021
Տարածաշրջան

Թբիլիսիում կորոնավիրուսից մահացել է 15-ամյա դեռահաս

Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան «Նոր մանկական կլինիկա»-ում կորոնավիրուսի առաջացած բարդությունների հետևանքով մահացել է 15-ամյա դեռահաս: Jnews-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներին հայտնել է հիվանդանոցի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին:

Վերջինիս խոսքով՝ դեռահասի վիճակը սեպտեմբերի 1-ին կլինիկա ընդունվելուց ի վեր ծանր էր, այդ թվում նաև՝ ծանր ուղեկցող հիվանդությունների պատճառով:

Դեռահասը ունեցել է հիդրոցեֆալիա (գլխուղեղում ողնուղեղային հեղուկի կուտակում), ուղեղային կաթված և սեպսիս: Հիվանդի մոտ նկատվել է նաև ճարպակալություն՝ նա կշռում էր 120 կիլոգրամ:

«Նրա վիճակը ծայրահեղ ծանր էր: Նա կախված էր թթվածնից և ուներ թթվածնի ցածր հագեցվածություն: Նրա վիճակը վատացել էր և գրանցվել էր սրտի կանգ», – ասել է Ռեխվիաշվիլին:

Համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի ավելի քան 565 հազար դեպք, բուժվել է ավելի քան 519 հազար մարդ, մահացել՝ 7 867-ը:

Placeholder
Թբիլիսիում կորոնավիրուսից մահացել է 15-ամյա դեռահաս