Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին
Հասարակություն
16:20 06/09/2021
Հայաստան

Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին

Արագածոտնի մարզի Ուջան համայնքի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին: Նրանք պահանջում են՝ մարզի ղեկավարը,  պետական համապատասխան գերատեսչություններից մարդիկ կան այստեղ ու իրենց հարցերին լուծում տան:

«Փաշինյանը որ ասում է 4 միլիարդ են փոխանցել, դա այսօր դուրս է գալիս կամ փուչիկ, կամ ծանոթի միջոցով կամ էլ չգիտեմ ինչպես: Այսօր խաղողի գործարանների կեսը հրաժարվում են խաղող ընդունել, ասում են՝  անցած տարվանից իրենց հորերը լիքն է, մեկ կիլոգրամ խաղող ընդունելու ձև չունեն:

Որն էլ ընդունում է՝ ասում է 115 դրամ: Պռոշյանի պունկտը բացվել է Հոկտեմբերյանում,  երկու օրում 100 ավտո հերթ է, պայմանագրում էլ հատուկ նշված  կետ կա, որ իրենց համապատասխան որակ չստանալու դեպքում գնիջեցում է լինելու, այսինքն հերքի չէ խաղողն այսօր մեկ շիշ սովորական ջրի գին չի կազմում, հիմա էլ ասում են գնիջեցում:  Կարող է ասեն 60 դրամ, դատարկում ես, դատարկի»,- նշեցին բողոքող խաղողագործները:

Նրանք հարց են տալիս, թե ինչպես պետք է ապրեն՝ հարկ են տալիս, կենսաթոշակ, «տեխասմոտրի» համար են վճարում:

«Ասում են՝ 300 մանկապարտեզ ենք սարքում: Մանուկ պետք է ունենաս, որ մանկապարտեզը լցնես: Մանուկ ծնողին տարան գյուլին»,- ասաց բողոքող ուջանցիներից մեկը:

Placeholder
Ուջանի խաղողագործները փակել են Երևան-Աշտարակ մայրուղին