Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
111-ամյա հիվանդ Լեոնելա Գվաչավան երկուշաբթի օրը դուրս է գրվել Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցից՝ կորոնավիրուսի վարակից ապաքինվելուց հետո: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
Բուժհաստատության մամուլի ծառայությունից հայտնել են, որ պացիենտը կլինիկա է ընդունվել կորոնավիրուսի դրական թեստից անմիջապես հետո: Բժիշկները վստահ են, որ այն մեծապես կանխորոշել է բուժման դրական արդյունքը:
Նշվում է, որ ինչպես1910 թվականին ծնված հիվանդ կինը, այնպես էլ նրա 80-ամյա որդին գտնվում էին հիվանդանոցում: վերջինիս առողջական վիճակը նույնպես լավ է և մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցի: