Եվրոպայից Տոկիո՝ 36 մեդալ
Սպորտ
19:54 06/09/2021
Աշխարհ

Եվրոպայից Տոկիո՝ 36 մեդալ

Եվրոպայի մարզական երկրորդ խաղերին / 2019թ. / մասնակցած ձյուդոիստների 41 տոկոսը հանդես է եկել Տոկիոյի օլիմպիական խաղերում: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը, նշված մարզիկներից 36-ը մեդալ է նվաճել Ճապոնիայում:

«Մայրցամաքի հաջորդ խոշոր ստուգատեսը մարզաձևի ներկայացուցիչների համար կարևոր ցատկահարթակ կհանդիսանա՝  «Փարիզ -2024» -ին մասնակցելու համար:

Ծրագրում առայժմ ընդգրկված են 3 × 3 բասկետբոլը, նետաձգությունը, բադմինթոնը, լողափնյա  հանդբոլը, բռնցքամարտը, կանոէն, հեծանվավազքը, կարատեն, ժամանակակից հնգամարտը, մուաթայը, պադելը, գնդակային  հրաձգությունը,  ամառային դահուկացատկը, սպորտային լեռնագնացությունը, թաեքվոնդոն, տեքբոլը, տրիաթլոնը, սեղանի թենիսը, լողափնյա ֆուտբոլը, քիքբոքսինգը և ձյուդոն:

EOC-ի համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական մյուս ֆեդերացիաների հետ»,- տեղեկացնում է օլիմպիական կոմիտեն:

Placeholder
Եվրոպայից Տոկիո՝ 36 մեդալ