Լիբիայի բանտից ազատ է արձակվել Քադաֆիի «գաղտնիք պահողը»
Իրավունք
09:30 07/09/2021
Աշխարհ

Լիբիայի բանտից ազատ է արձակվել Քադաֆիի «գաղտնիք պահողը»

Լիբիայի նախագահական խորհուրդը բանտից ազատ է արձակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի անձնական քարտուղար Ահմեդ Ռամադանին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մուամար Քադաֆիի անձնական քարտուղարը և տեղեկատվության բյուրոյի ղեկավարը, Լիբիայի իշխանությունների հայտարարության համաձայն, ազատ է արձակվել այլ քաղաքական բանտարկյալների հետ միասին, որոնք լիովին կրել են իրենց պատիժները կամ ճաղերի հետևում են գտնվել առանց դատարանի վճռի:

«Նախագահական խորհուրդը կշարունակի իր աշխատանքը համապարփակ ազգային հաշտեցման հասնելու շրջանակներում՝ համակարգելով մնացած բանտարկյալներին ազատ արձակելու ջանքերը, որոնց նկատմամբ ոչ մի դատական որոշում չի կայացվել»,-ասված է Լիբիայի իշխանության բարձրագույն մարմնի հայտարարության մեջ:

Placeholder
Լիբիայի բանտից ազատ է արձակվել Քադաֆիի «գաղտնիք պահողը»