Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հնդկաստանում 11 մարդու մոտ մահացու վտանգավոր Nipah վիրուս են հայտնաբերել
Հնդկաստանի Քերալա նահանգում 11 մարդու մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր Nipah վիրուսի ախտանշաններ, նրանց վիճակը կայուն Է: Այս մասին գրում է «ndtv.com»-ը։
Համահնդկական ինստիտուտի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Աշուտոշ Բիսվասի խոսքով՝ վիրուսի փոխանցողներ են հանդիսանում մրգի չղջիկները: Շնչուղիների հետ կապված ախտանշաններից բացի, վիրուսը կարող Է նաև առաջացնել տենդ, մկանային ցավեր, գլխացավ, գլխապտույտ և սրտխառնոց:
«Մրգի չղջիկներն ապրում են որոշակի աշխարհագրական տարածքում: Եթե նրանք թռչեն այլ վայրեր, բնականաբար, այդ վիրուսը կարող Է տարածվել: Մենք չունենք այդ հիվանդության բուժման հատուկ մեթոդ»,-ասել Է նա: Բիսվասը հայտնել Է, որ վիրուսն արագորեն փոխանցվում Է մարդուց մարդուն:
«Դրանից առաջ մեզ մոտ եղել Է Nipah վիրուսի երկու բռնկում. մեկը՝ Քերալայում, մյուսը՝ Արևմտյան Բենգալիայում: Վերջին բռնկման ժամանակ հիվանդացածների մոտավորապես 90 տոկոսը մահացել Է»,-ասել Է Բիսվասը:
Նա հավելել Է, որ խնդիրը կրում Է գլոբալ բնույթ, և Հնդկաստանի մերձակայքում գտնվող մի շարք այնպիսի երկրներում, ինչպիսին Բանգլադեշն Է, քանիցս տեղի են ունեցել վիրուսի բռնկումներ:
Ավելի վաղ Քերալայի իշխանությունները հաղորդել են այս նահանգի Քոջիքոդ քաղաքում Nipah վիրուսից 12 տարեկան տղայի մահվան մասին: