Թուրքիայում Covid19-ի «Mu» շտամով վարակվածության դեպքեր են գրանցվել
Տարածաշրջան
11:15 08/09/2021
Տարածաշրջան

Թուրքիայում Covid19-ի «Mu» շտամով վարակվածության դեպքեր են գրանցվել

Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունը նահանջելու փոխարեն շարունակում է մուտացվել և առաջ բերել նոր շտամներ: Վերջերս էլ հայտնի դարձավ վիրուսի նոր շտամը, որը մասնագետներն անվանել են հունական այբուբենի «Մյու» տառով: Այն առաջինն ի հայտ է եկել Կոլումբիայում հունվար ամսին: Այս մասին գրում է ermenihaber-ը։

Ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի՝ Թուրքիայում նույնպես հայտնաբերվել է  «Mu» տեսակի շտամը՝ երկու անձի մոտ: Եվ այժմ կատարվում են համապատասխան հետազոտություններ:

Ամերիկայի Միացյալ Նահանգների ալերգետիկ հիվանդությունների և ինֆեկցիաների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիի խոսքերով՝ այս շտամի դեմ որոշ հակամարմիններ չեն կարողանա պայքարել:

Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետությունում տարածվել էր նաև քովիդի 6-րդ շտամը՝ «C.1.2».-ը: Ըստ առողջապահական ոլորտի մասնագետների՝ «Մյու» շտամը տարածվում է նույնքան արագ, որքան դելտա և բետտա շտամները:

Placeholder
Թուրքիայում Covid19-ի «Mu» շտամով վարակվածության դեպքեր են գրանցվել