Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571, Ադրբեջանում՝ 2 447  նոր դեպք
Տարածաշրջան
11:34 08/09/2021
Տարածաշրջան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571, Ադրբեջանում՝ 2 447 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571 նոր դեպք: Ապաքինվել է ևս 3 668 պացիենտ,  մահացել է 60 մարդ: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։

Երեկ, սեպտեմբերի 7-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 1 965 դեպք, ապաքինվել 3 996 մարդ, մահացել՝ 50-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում Ադրբեջանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 447 նոր դեպք, ապաքինվել է 3 428 վարակակիր, մահացել` 41 մարդ:

Համավարակի սկզբից մինչ օրս Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսի 447 725 դեպք, որից ապաքինվել է 389 977 պացիենտ:

Placeholder
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 571, Ադրբեջանում՝ 2 447 նոր դեպք