Լազար Յովանովիչը՝ «Փյունիկ»-ում
Սպորտ
19:34 09/09/2021
Հայաստան

Լազար Յովանովիչը՝ «Փյունիկ»-ում

«Փյունիկ» ՖԱ-ն նոր համալրում ունի, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Թիմին է միացել 28-ամյա եզրային հարձակվող Լազար Յովանովիչը։ Սերբ հարձակվողը հանդես է եկել «Սլոբոդա Ուզիցե», «Մլադոստ» և «Բորաց» ակումբներում։

Լազար Յովանովիչը ԱՄՆ-ի հավաքականի դեմ խաղում իր նորամուտն է նշել նաև Սերբիայի ազգային հավաքականում։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթում Լազար Յովանովիչին»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Լազար Յովանովիչը՝ «Փյունիկ»-ում