Պետք է փորձենք ձեր դատին հանձնել ավելի թարմացված և նոր ներկայացումներ. Կարեն Դուրգարյան
Մշակույթ
10:51 11/09/2021
Հայաստան

Պետք է փորձենք ձեր դատին հանձնել ավելի թարմացված և նոր ներկայացումներ. Կարեն Դուրգարյան

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 89-րդ թատերաշրջանի մեկնարկը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին Ա.Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացման ցուցադրությամբ, որը նվիրվում է ՀՀ անկախության 30 ամյակին:

ԳԱՅԱՆԵ՝ Սյուզաննա Փիրումյան /ՀՀ վաստ.արտիստ/
ԱՐՄԵՆ՝ Րաֆֆի Գալստյան
ԳԻՔՈ՝ Ռազմիկ Մարուքյան
ՆՈՒՆԵ՝ Մերի Հովհաննիսյան /ՀՀ վաստ.արտիստ/
ԿԱՐԵՆ՝ Գարեգին Բաբելյան
Դիրիժոր՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/
Բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/
Նկարիչ՝ Մինաս Ավետիսյան /ՀՀ վաստ. նկարիչ/
Զգեստների նկարիչ՝ Ռուբինէ Հովհաննիսյան
Փորձավարներ՝ Էլվիրա Մնացականյան /ԽՍՀՄ ժող.արտիստ/ Էմմա Նահապետյան, Հրաչյա Հովհաննիսյան ,Արթուր Գրիգորյան

Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը տեսահրավերով է հանդես եկել նոր թատերաշրջանին ընդառաջ.

«Մի փոքր ուշացումով մեկնարկում է ազգային օպերայի և բալետի թատրոնի նոր թատերաշրջանը, սա լինելու է 89-րդը:

Պետք է փորձենք ձեր դատին հանձնել ավելի թարմացված և նոր ներկայացումներ, անպայման կունենանք մանկական օպերային և բալետային ներկայացումներ:

Մենք սպասում ենք սիրով ձեզ, թատրոնը առանց ձեզ չի կարող գոյատևել»:

Placeholder
Պետք է փորձենք ձեր դատին հանձնել ավելի թարմացված և նոր ներկայացումներ. Կարեն Դուրգարյան