Ֆեմինիստները բողոքի ակցիա են պատրաստում Ռոնալդուի դեմ
Աշխարհում
17:01 11/09/2021
Աշխարհ

Ֆեմինիստները բողոքի ակցիա են պատրաստում Ռոնալդուի դեմ

Ֆեմինիստական կազմակերպությունները մտադիր են բողոքի ակցիա անցկացնել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ  Անգլիայի առաջնության չորրորդ տուրի «Նյուքասլի» դեմ հանդիպման ժամանակ։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Daily Mail- ը:

Աղբյուրի փոխանցմամբ,  ֆեմինիստները ցանկանում են ուշադրություն հրավիրել մոդել Քեթրին Մայորգայի դեպքի վրա, ով պորտուգալացի ֆուտբոլիստին մեղադրում է 2009 թվականին բռնաբարության մեջ: Ակցիան նախատեսվում է անցկացնել Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում: Սպասվում է, որ Ռոնալդուն կլինի «կարմիր սատանաների» կազմում և խաղադաշտ դուրս կգա:

2018 թվականին Մայորգան պորտուգալացի հարձակվողին մեղադրել է բռնաբարության մեջ: Նրա խոսքով, միջադեպը տեղի է ունեցել Լաս Վեգասում 2009 թվականին: Մոդելը հայտնել է, որ ֆուտբոլիստի ներկայացուցիչները նրան 375 հազար դոլար են վճարել տեղեկատվության չբացահայտման համար:

2020 թվականի հոկտեմբերին աղջիկը դատի տալու նոր փորձ էր արել Ռոնալդուի դեմ: Նա հայտարարել է, որ չի կարողացել հասկանալ 2010 թ. չհրապարակման պայմանագրի պայմանները:

Placeholder
Ֆեմինիստները բողոքի ակցիա են պատրաստում Ռոնալդուի դեմ