Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի դեմ ցույցի մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա
Աշխարհում
20:30 11/09/2021
Աշխարհ

Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի դեմ ցույցի մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա

Փարիզում փողոցային ակցիայի մասնակիցները սկսել են ճայթուկներ նետել ոստիկանների ուղղությամբ: Լուրը  այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ֆրանսիայի մայրաքաղաքում շաբաթ օրը բողոքի ակցիաներ են անցկացվում սանիտարական անցաթղթերի դեմ: Փարիզի 17-րդ թաղամասում հավաքվածներն իրենց ագրեսիվ են պահում։ Ցուցարարները շշեր և ճայթուկներ են նետում ոստիկանների ուղղությամբ:

Մյուսները կարգախոսներ են հնչեցնում ընդդեմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի: Մասնակիցների թվում են եղել «դեղին բաճկոններ» շարժման ներկայացուցիչները:

Մեկ այլ հանրահավաք, որը կազմակերպվել է «Հայրենասերներ» շարժման առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոյի կոչով, կանցկացվի Փարիզի 16-րդ թաղամասում գտնվող դե Դոֆեն հրապարակում: Ցուցարարները մտադիր են քայլել դեպի Տրոկադերոյի հրապարակ:

Իշխանությունների գործողություններից դժգոհ քաղաքացիենրն արդեն 9-րդ շաբաթն անընդմեջ դուրս են գալիս Ֆրանսիայի փողոցներ:

Հուլիսին Ֆրանսիայի առաջնորդը հայտարարել էր կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի նոր սահմանափակող միջոցառումների մասին:

Placeholder
Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի դեմ ցույցի մասնակիցները հարձակվել են ոստիկանների վրա