Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Bridgewater Associates ներդրումային հիմնադրամի հիմնադիր, միլիարդատեր Ռեյ Դալիոնը կարծում է, որ բիթքոինի դարաշրջանը կավարտվի այն բանից հետո, երբ համաշխարհային կարգավորիչները կհասկանան, որ կրիպտոարժույթը չափազանց հաջողակ է դառնում: «Գազետա ռու»,-ի փոխանցմամբ, այդ մասին նա ասել է CNBC-ին:
Նրա կարծիքով, եթե կրիպտոարժույթների հեղինակության աճը շարունակվի, ապա կարգավորիչները ստիպված կլինեն վերահսկել այս շուկան:
«Նրանք ունեն համապատասխան հնարավորություններ»,- ասել է Ռեյ Դալիոն:
Միլիարդատերն ընդգծել է, որ բիթքոինը բավականին ռիսկային ակտիվ է, քանի որ այն օբյեկտիվ արժեք չունի: