Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը, նրանք դեմ են համայնքների խոշորացմանը։ Ակցիայի ավարտից հետո Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը, ով մասնակցում էր ակցիային, նրա աշխատակազմի անդամները հրավիրվել են ոստիկանություն։
«Հրավիրվել են ոստիկանության Վարդենիսի բաժին զրուցելու, քննարկելու, խնդրին լուծումներ գտնելու նպատակով»,- Panorama.am-ին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի բնակիչներն այսօր առավոտից փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը: Բնակիչները ակցիա են անում ընդդեմ համայնքների խոշորացման ծրագրի, որով նախատեսվում է միավորել նաև Գեղամասար և Վարդենիս համայնքները:
Ակցիայի ժամանակ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն ասել էր. «Հանձնարարված է համայնքի ղեկավարին, տեղակալին, որոշ ակտիվիստների ձերբակալեն ու հարցն այդպես լուծվի։ Կառավարությունից որևէ արձագանք չկա 8000 բնակչի պահանջին»։
Նշենք, որ, այնուամենայնիվ՝ ոստիկանությունը համայնքների խոշորացման խնդրին լուծում տալ չի կարող։ Դա իր գործառույթը չէ։