Ղուկասավանում բացվել է ՏՏ մասնագիտական կենտրոն
Կրթություն, գիտություն
16:25 17/09/2021
Հայաստան

Ղուկասավանում բացվել է ՏՏ մասնագիտական կենտրոն

Ղուկասավան գյուղում տեղի է ունեցել Ճապոնիայի «Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակում 88 078 ԱՄՆ դոլարի չափով «Ղուկասավան գյուղում Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագիտական կենտրոնի հիմնադրման ծրագրի» բացման արարողությունը:

Արարողությանը ներկա էին Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Մասանորի Ֆուկուշիման և այլք։

Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունից հայտնում են, որ ծրագրի նպատակն է Ղուկասավան գյուղի և շրջակա համայնքների` աղքատության և գործազրկության բարձր ցուցանիշների պայմաններում բնակվող շուրջ 3000 երիտասարդների համար ապահովել մասնագիտական ուսուցում` գյուղում ստեղծելով ՏՏ ուղղվածության մասնագիտական կենտրոն:

Ճապոնիայի կառավարությունը աջակցել է շենքի կառուցման և վերջինս ՏՏ սարքավորումներով վերազինելու գործում: Ծրագիրը իրականացվել է «Հայաստանի առաջնորդության դպրոցի» հետ համատեղ, վերջինս մշակել է ծրագրի գաղափարը և կենտրոնն ապահովելու է նշանակալից կրթական ծրագրով:

Placeholder
Ղուկասավանում բացվել է ՏՏ մասնագիտական կենտրոն