Արթուր Թովմասյան. Գիտական կյանքն  Արցախում  նման է վառված մոմի
Կրթություն, գիտություն
12:48 18/09/2021
ԼՂՀ

Արթուր Թովմասյան. Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի

«Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի, այն պետք է ձեռքերով պահենք, որ հանկարծ չմարի»,- այս մասին ասել է Արցախի խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի հետ հանդիպմանը։

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Արթուր Թովմասյանը ներկայացրել է Արցախի գիտակրթական կյանքը և նշել, որ բնագիտական  ուղղությունը զարգացնելու առումով որոշակի առարկայական խնդիրներ ունեն:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ  համավարակը և 2020թ. աշնանային պատերազմն իրենց ավերիչ ազդեցությունն են թողել ինչպես Արցախի սոցիալ-տնտեսական, քաղաքական, այնպես էլ գիտակրթական համակարգի վրա:

 

Placeholder
Արթուր Թովմասյան. Գիտական կյանքն Արցախում նման է վառված մոմի