Գերմանիան Թուրքիան, Կոսովոն և Խորվաթիան ներառել է համաճարակի ամենավտանգավոր ուղղությունների շարքում
Աշխարհում
13:19 18/09/2021
Աշխարհ

Գերմանիան Թուրքիան, Կոսովոն և Խորվաթիան ներառել է համաճարակի ամենավտանգավոր ուղղությունների շարքում

Գերմանիայի Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI) վերլուծել է COVID-19-ով գերմանացի զբոսաշրջիկների թվի տվյալներն ըստ երկրների և, ստացված տեղեկատվության հիման վրա, կազմել է ամենավտանգավոր ճանապարհորդական ուղղությունների ցանկը: «Գազետա ռու»-ն ներկայացնում է «Frankfurter Rundschau»-ի տարածած տեղեկատվությունը:

Ըստ ինստիտուտի՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Գերմանիայում գրանցվել է 87.572 վարակված անձ, որից 26.218 հիվանդը հայտարարել է, որ վարակվել է այլ երկրներում:

«Վարակների մեծ մասը ներկայումս տեղի են ունենում Բալկանյան երկրներում: Առավել հաճախ հիվանդները Թուրքիան են նշել որպես վարակման երկիր, ընդհանուր առմամբ, այդ երկրում վարակվել է 6087 հանգստացող»,- հայտնում է RKI-ն:

Մոտավորապես 5.7 հազար հիվանդ կորոնավիրուսային վարակով վարակվել է մասամբ ճանաչված Կոսովոյում: Երրորդ տեղը զբաղեցրել է Խորվաթիան, որտեղ վարակվել էր Գերմանիայի գրեթե 2,5 հազար քաղաքացի: Հակավարկանիշների առաջին տասնյակը ներառում են նաև այնպիսի հայտնի զբոսաշրջային ուղղություններ, ինչպիսիք են Հունաստանը և Իտալիան:
 

Placeholder
Գերմանիան Թուրքիան, Կոսովոն և Խորվաթիան ներառել է համաճարակի ամենավտանգավոր ուղղությունների շարքում