Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վահրամ Թոքմաջյան. Քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել, թե պատգամավորի չափ բառադիություն չունենք
Վահրամ Թոքմաջյանը, որ պատմություն է դասավանդում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, գրում է.
«Պատգամավորներից մեկն ասում է, որ Անկախության 30-ամյակի առթիվ, ամբողջ պետական համակարգը պարգևավճար է ստացել։
Հանրակրթության պատվիրատուն պետությունն է։ Այսինքն ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս։ Քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել, թե պատգամավորի չափ բառադիություն չունենք։
Ու հա, ես շարունակելու եմ փող ուզել ուսուցիչների համար, անընդհատ աղաղակել ստորացված վիճակի աշխատավարձի մասին և դա «ուզվորություն» չէ։ Ուզու՞մ ես լավ կրթություն, լավ մասնագետ, ուրեմն վճարի։ Ինչքան վճարում ես, էդքան էլ ստանում ես, ուրիշ լոլո կարդալ չկա։ Ես 140.000 դրամ(հարկերը ներառյալ) դրույքով ձեզ համար երկնքից աստղեր չեմ բերելու, ոչ էլ ինքնակրթվելու մոտիվացիա ունեմ։ Իսկ բոլոր նրանք, որոնք հնարավոր մեղքերը բարդում են ուսուցիչների վրա, մի առանձին խոտազգի են, որոնց հետո կանդրադառնանք»։