Ի՞նչ անկախության մասին ենք խոսում, երբ բավականին տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Հասարակություն
17:12 21/09/2021
Հայաստան

Ի՞նչ անկախության մասին ենք խոսում, երբ բավականին տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր

«Պանթեոններում ննջող տղաների կյանքի շնորհիվ ենք մենք այսօր ապրում։ Մենք հավերժ պարտք ենք էդ տղերքին»,-  «Եռաբլուր» պանթոնում news.am-ի հետ զրույցում ասել է 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը:

Ըստ նա, գունագեղ միջոցառման համար նախատեսված գումարը կարելի էր ուղղել այլ խնդիրների լուծմանը, իսկ խնդիրները շատ են։

«Այնպես չի, որ պատերազմն ավարտվել է, և մենք հանգիստ կարող ենք ապրենք»,- նշեց նա։

Արտակ Հովհաննիսյանի խոսքով, տեղակ է, որ իշխանության ներկայացուցիչներից ոչ ոք չի այցելում զոհված զինծառայողների ընտանիքներին, նրանց չի հետաքրքրում, ինչ վիճակում են այդ ընտանիքները։

Նրա կարծիքով, Հայաստանն այսօր անկախ չէ. «Այսօր տեսնում եմ, որ մեր սուվերեն տարածքները, մեր սահմանները մենք չենք վերահսկում, մեր հսկողության տակ չեն, արդեն բավականին տարածքներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ի՞նչ անկախության մասին ենք խոսում, երբ մենք այստեղ չենք կարողանում անկախ ապրել, երբ մարդը կարող է գնալ իր հայրական գյուղ ու գերի ընկնել, ի՞նչ անկախության մասին ենք խոսում»:
 

Placeholder
Ի՞նչ անկախության մասին ենք խոսում, երբ բավականին տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր