Կազմակերպիչները, տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան
Մշակույթ
17:40 22/09/2021
Հայաստան

Կազմակերպիչները, տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան

Օպերային երգչուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը գրում է. 

«Գունագեղ տոնակատարությամբ հրճվողներին և նվաստիս՝ «չարակամ, պառակտող, հայրենիքի նվաճումները չտեսնող»…անվանողներին ուզում եմ հիշեցնել: Այո, արվեստի մարդու առաքելությունն է ձեր աչքերը լայն բացելու և իրականությունը տեսնելու գործում աջակցություն ցուցաբերելը:

Լուսարձակների ուժգնությամբ, չվերջացող անիմաստ պարերի, շատրվանների ջրերի ցոլքով, ժամացույցի շուրջը պտտվող տարօրինակ արտիստների ելույթով «կաշառվող» զանգվածի ուշադրությունը նորից եմ հրավիրում մեկ անգամ ևս խորհելու անկախության բուն էության և մեր երկրի ներկայիս վիճակի մասին: Կասկած չունեմ, որ գալու է իրական Անկախության Օրը՝ այն վաստակած և լիիրավ նշելու ժամանակը ևս:

Հ.Գ. Տոնակատարության կազմակերպիչները տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, այնուամենայնիվ առաջինը ինձ էին հրավիրել մասնակից լինելու «հանդեսին»: Շնորհակալ եմ: Կառավարությունները գնացող են, ես այդ մասին երբեք չեմ մոռանում…»:

 

Placeholder
Կազմակերպիչները, տեղյակ լինելով այս ամենի հանդեպ իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան