Նիկոլ Քիդմանը խոսել է Թոմ Քրուզից ամուսնալուծության մասին
Մշակույթ
09:53 22/09/2021
Աշխարհ

Նիկոլ Քիդմանը խոսել է Թոմ Քրուզից ամուսնալուծության մասին

Դերասանուհի Նիկոլ Քիդմանը իրեն մեղավոր է համարում, որ ԶԼՄ -ները սկանդալ էին սարքել իր և դերասան Թոմ Քրուզի ամուսնալուծությունից: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նա այդ մասին խոսել է Harper-ին տված հարցազրույցում:

«Ես երիտասարդ էի: Կարծում եմ, որ ես ինքս եմ նրանց հրահրել: Ես, հավանաբար, ավելի անհանգիստ եմ դարձել, բայց միշտ փորձում եմ հնարավորինս բաց լինել: Երբեմն զգուշանում եմ, ինձ վիրավորում են, բայց նախընտրում եմ ջերմ փոխըմբռնման մոտեցումը, քան կտրուկ արտահայտվելը»,- ասել է դերասանուհին:

Նիկոլ Քիդմանն ավելացրել է, որ Քրուզից բաժանվելուց հետո իր սիրտն ազատ էր մինչ ամուսնու՝  երաժիշտ, երգիչ Կիթ Ուրբանին  հանդիպելը:

Նիկոլ Քիդմանը և Թոմ Քրուզը ամուսնացել են 1990 թվականին և միասին ապրել են 10 տարի: 2001 թվականին զույգը բաժանվել է, նրանք ունեն երկու որդեգրված երեխաներ:

 

Placeholder
Նիկոլ Քիդմանը խոսել է Թոմ Քրուզից ամուսնալուծության մասին