«Գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի»
Կրթություն, գիտություն
11:37 22/09/2021
Հայաստան

«Գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի»

Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ, որտեղ ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ:

Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական և գիտական գործունեության տարիներին:

Իսկ մեր գիտական միտքն իր հերթին եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը: Ես ցավով եմ այս ամենն արձանագրում անցյալ ժամանակով: Բայց Բյուրականի աստղադիտարանի պարագայում բոլորովին այլ պատկեր է: Գուցե տեխնիկական և տեխնոլոգիական առումով այն դեռևս հեռու է ժամանակակից կոչվելուց: Սակայն այնտեղ կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են:

Բյուրականի աստղադիտարանի հոբելյանը ևս մեկ առիթ է խոսելու այն մասին, որ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի»։

Placeholder
«Գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի»