«Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ»
Առողջություն
13:55 22/09/2021
Հայաստան

«Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ»

«Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների  հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,- ֆեյսբուքյան իր էջում նման գրառում է կատարել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Երգչի մտերիմ ընկեր Գագա Ամատունին էլ հայտնել է, որ Հայկոյի վիճակը կայուն է։

«Ժողովուրդ, Հայկոի վիճակը հիմա կայուն է: Խնդրում ենք չտարածել սխալ տեղեկատվություն:

Բոլոր ապատեղեկատվությունները խանգարում են մեզ այս պահին հազարավոր զանգերին անիմաստ պատասխանելուն»,- գրել է նա։

Երգչի նախկին կինը՝ երգչուհի Անահիտ Սիմոնյանն էլ խնդրանքով է դիմել մարդկանց.

«Բոլորի ուշադրությունն եմ խնդրում.

Ծանր օրեր են մեր ընտանիքի համար: Հայկոն առողջական խնդիր ունի` կապված քովիդի հետ,սակայն վիճակն այս պահին կայուն է: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:

Ինչպես նաև Արմանը տեղյակ չէ այդ մասին և բազմաթիվ նամակներ է ստանում, շատ հարցեր. խնդրում եմ ըմբռնումով մոտենալ և երեխային չգրել նամակներ և չտալ հարցեր: Շնորհակալ կլինեմ, եթե խնդրանքս չանտեսվի:

Կրկին հիշեցնեմ, որ երեխան տեղյակ չէ: Կարող եք աղոթել ... եթե լավ բան եք ուզում անել:
Շնորհակալ եմ»։

 

 

 

Placeholder
«Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ»