Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի հարցերով գլխավոր վարչության պետի տեղակալ Կիրիլ Ադզինովը հայտնել է, որ բուժման նպատակով Ռուսաստան ժամանած օտարերկրյա քաղաքացիների թիվն այս տարի ավելացել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Եթե անցյալ տարվա ութ ամսվա ընթացքում բուժման նպատակով մեր երկիր է մուտք գործել 26 հազար օտարերկրացի, ապա այս տարվա ընթացքում՝ 155 հազար։ Ըստ երևույթին, օտարերկրացիները բուժման նպատակն օգտագործում են որպես հնարավորություն՝ շրջանցելու Ռուսաստանի Դաշնությունում առկա կորոնավիրուսային սահմանափակումները», - ասել է Ադինովը բժշկական և առողջապահական զբոսաշրջության միջազգային կոնգրեսում:
Նա նաև նշել է, որ փոփոխություններ են կատարվել. այժմ բժշկական կազմակերպությունները պետք է ինքնուրույն տեղադրեն տեղեկատվություն այն պետական ծառայությունների մասին, որոնցով նրանք բուժվելու են:
Բացի այդ, գերատեսչությունը խնդրել է Առողջապահության նախարարությանը ապահովել իր ենթակայության հաստատությունների վերահսկողությունը, որպեսզի գործունեությունը լինի թափանցիկ և համապատասխանի նպատակներին: