COVID-19 պանդեմիան կավարտվի մեկ տարի անց.  «Moderna»-ի ղեկավար
Աշխարհում
19:04 25/09/2021
Աշխարհ

COVID-19 պանդեմիան կավարտվի մեկ տարի անց. «Moderna»-ի ղեկավար

Կորոնավիրուսի պանդեմիան կարող է ավարտվել հաջորդ տարվա աշնանը՝ հաշվի առնելով պատվաստանյութերի աճող արտադրությունը, հայտարարել է «Moderna» ամերիկյան դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։

«Եթե նայեք արտադրական հզորությունների ընդլայնմանն ամբողջ ոլորտի մասշտաբով վերջին վեց ամիսների ընթացքում, ապա հաջորդ տարվա կեսին պետք է հասանելի լինի բավարար քանակությամբ դեղաչափեր, որպեսզի երկրագնդի վրա բոլորը կարողանան պատվաստվել», - հայտարարել է Բանսելը շվեյցարական «Neue Zürcher Zeitung» թերթին տված հարցազրույցում:

Նա հավելել է, որ նրանք, ովքեր կհրաժարվեն պատվաստումից, կորոնավիրուսով հիվանդանալու են, քանի որ աշխարհում այժմ գերիշխող "դելտա" շտամը բավականին վարակիչ է: Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք 2022 թվականի երկրորդ կեսին վերադառնալ սովորական կյանքին, Moderna-ի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ դա կարող է տեղի ունենալ մեկ տարի անց:

Placeholder
COVID-19 պանդեմիան կավարտվի մեկ տարի անց. «Moderna»-ի ղեկավար