Գառնիում սեպտեմբերի 26-ին ազգային փոքրամասնությունները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, պարերը, խոհանոցը
Մշակույթ
12:15 25/09/2021
Հայաստան

Գառնիում սեպտեմբերի 26-ին ազգային փոքրամասնությունները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, պարերը, խոհանոցը

«Եվրոպական ժառանգության օրեր»-ի շրջանակում, սեպտեմբերի 26-ին, ժամը 14-ին, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի  ՀՀ ազգային փոքրամասնություններին նվիրված «Համընդգրկուն ժառանգություն» խորագիրը կրող միջոցառում։ 

«Պահպանության Ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ  միջոցառման նպատակն է վերհանել, արժևորել ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանման կարևորությունը պետական և միջազգային հարթակում։

Հրեական, ռուսական, ասորական և եզդիական համայնքների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը,  լուսանկարների  ցուցադրությամբ  էլ՝ այցելուները կծանոթանան  ազգային փոքրամասնությունների  պատմամշակութային  ժառանգությանը։ Կներկայացվեն նաև ազգային պարերը, խոհանոցը։

Placeholder
Գառնիում սեպտեմբերի 26-ին ազգային փոքրամասնությունները կներկայացնեն իրենց համայնքների պատմությունը, պարերը, խոհանոցը