Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայում 2022 թ. հունիսին
Սպորտ
19:35 28/09/2021
Հայաստան

Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայում 2022 թ. հունիսին

Շվեյցարական Մոնտրյո քաղաքում դեկտեմբերի 16-ին կկայանա Ազգերի լիգայի՝ 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության C լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ հանդես կգա B լիգայում։

Մեր ընտրանին ընդգրկված է B լիգայի չորրորդ զամբյուղում, որտեղ հնարավոր մրցակիցներն են՝ Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (Զամբյուղ 1), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան, Ռուսաստանը (Զամբյուղ 2),  Իսրայելը, Ռումինիան, Սերբիան և Իռլանդիան (Զամբյուղ 3)։

4 հանդիպումներ կկայանան 2022 թվականի հունիսին, ևս երկուսը՝ սեպտեմբերին։

Խմբում հաղթելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում A լիգայում հանդես գալու իրավունք ձեռք կբերի։ Խմբում վերջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանին կնահանջի C լիգա»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայում 2022 թ. հունիսին