Շակիրայի վրա հարձակվել են երկու վայրի խոզեր
Մշակույթ
13:00 02/10/2021
Աշխարհ

Շակիրայի վրա հարձակվել են երկու վայրի խոզեր

Կոլումբիացի երգչուհի Շակիրայի վրա հարձակվել են երկու վայրի խոզեր: Նա չի տուժել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով տեղական թերթին։

«Երկու վայրի խոզեր այգում հարձակվել են կոլումբիացի երգչուհի Շակիրայի վրա: Երգչուհին իրեն լավ է զգում», - գրել է թերթը: 

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը: Instagram-ի իր պատմությունների բաժնում Շակիրան բաժանորդներին պատմել է, որ վարազներն իր պայուսակն ու հեռախոսը տարել են անտառ, բայց նրան հաջողվել է գտնել դրանք: 

Երգչուհու հետ պատահարը տեղի է ունեցել Իսպանիայի Բարսելոնայի զբոսայգիներից մեկում։

Placeholder
Շակիրայի վրա հարձակվել են երկու վայրի խոզեր