Կորոնավիրուսը փոխում է մարդկանց արտաքին տեսքը
Աշխարհում
18:45 02/10/2021
Աշխարհ

Կորոնավիրուսը փոխում է մարդկանց արտաքին տեսքը

Կորոնավիրուսը կարող է փոխել մարդու արտաքին տեսքը: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին ասել է NACFF կլինիկայի տրիկոլոգ և մաշկավեներաբան Տատյանա Եգորովան: Փորձագետի խոսքով, փոփոխությունները վերաբերում են հիվանդությամբ վարակված մարդկանց մազերի գույնին:

«Կորոնավիրուսից հետո հիվանդներից մեկի մազերը երկու երանգ բացվել էր, բայց մազերի կառուցվածքը չէր փոխվել։ Ազդեցությունը միայն գույնի վրա էր: Մարդու մարմնի վրա կորոնավիրուսի ազդեցության մեխանիզմը դեռ մի քանի տարի պետք է ուսումնասիրվի»,- նշել է բժիշկը:

Եգորովան միաժամանակ ավելացրել է, որ COVID-19-ը առաջացնում է մազաթափություն և եղունգների հետ կապված խնդիրներ: Նա ենթադրում  է, որ մազերի գույնի փոփոխությունը կապված է հիվանդի իմունային ռեակցիայով կորոնավիրուսին: Սա հաստատելու համար ավելի շատ տվյալներ պետք է հավաքվեն:

Placeholder
Կորոնավիրուսը փոխում է մարդկանց արտաքին տեսքը