Ավստրալիայում մանկավարժը հայց է ներկայացրել ընդդեմ պարտադիր պատվաստման
Աշխարհում
17:51 04/10/2021
Աշխարհ

Ավստրալիայում մանկավարժը հայց է ներկայացրել ընդդեմ պարտադիր պատվաստման

Ավստրալիայի քոլեջի ուսուցչուհին դարձել է առաջինը երկրում, որը COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստումների որոշման համար դատի է տվել նահանգի կառավարությանը: Երկուշաբթի ABC-ի տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Ըստ լուրի՝ ուսուցչուհի Բելինդա Սենտարը դիմել է Վիկտորիայի Գերագույն դատարան՝ դպրոցների ուսուցիչների պարտադիր պատվաստումները դադարեցնելու հայցով:

Սենտարն ասել է, որ սեպտեմբերին Վիկտորիայի ուսուցիչների և երեխաների խնամքի աշխատակիցների համար ներդրված պարտադիր պատվաստման նորմն «արդարացված չէ ո՛չ օրինականության, ո՛չ էթիկայի առումով»:

Պետական իշխանությունները բոլոր ուսուցիչներին հրամայել են մինչև հոկտեմբերի 15-ը  պատվաստվել COVID-19 պատվաստանյութի առաջին դեղաչափով, իսկ երկրորդը՝ մինչև նոյեմբերի 26-ը:

«Նրանք չեն ճանաչում ինքնուրույն որոշումներ կայացնելու և բժշկական միջամտությանը համաձայնություն տալու քաղաքացու իրավունքը: Սա ինքնին խտրական  մոտեցում է»,-ABC-ն մեջբերել  է ուսուցչուհուն:

Նա ձգտում է անհապաղ կասեցնել պարտադիր պատվաստման միջոցառումները:

Ուսուցչուհին հղում է կատարում նաև Ավստրալիայի աշխատանքային արդար հարաբերությունների ակտին, ՅՈւՆԵՍԿՕ-ի կենսաէթիկայի և մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին, Ավստրալիայի բժշկական և Նյուրնբերգի օրենսգրքերին:

Ըստ ABC-ի՝ Սենտարն իր հայցադիմումում նաև կասկածի տակ է դրել պատվաստանյութերի անվտանգությունն ու արդյունավետությունը, այն դեպքում, երբ փորձագետները հավաստիացում են, որ չկա որևէ գիտական հիմք ենթադրելու, որ այդ պատվաստանյութերը կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա:

Placeholder
Ավստրալիայում մանկավարժը հայց է ներկայացրել ընդդեմ պարտադիր պատվաստման