Լուկաս Սելարայանը Ֆրանկֆուրտ կմեկնի այսօր
Սպորտ
10:06 05/10/2021
Հայաստան

Լուկաս Սելարայանը Ֆրանկֆուրտ կմեկնի այսօր

 Հայաստանի ազգային հավաքականը երեկ երեկոյան առաջին մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում։ Հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացառությամբ Լուկաս Սելարայանի, արդեն հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տրամադրության տակ են:

ՀՖՖ մամուլի ծառայության փոխանցմամբ, Սելարայանը Ֆրանկֆուրտ կժամանի հոկտեմբերի 5-ին և կմասնակցի հավաքականի երկրորդ մարզմանը Ֆրանկֆուրտում:

ՖԻՖԱ ԱԱ 2022 թվականի առաջնության որակավորման փուլի J խմբում Հայաստանի ազգային հավաքականն նախ հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի հետ, այնուհետև հոկտեմբերի 11-ին կհյուրընալվի Ռումինիայի ընտրանուն։

 

Placeholder
Լուկաս Սելարայանը Ֆրանկֆուրտ կմեկնի այսօր