Օմարից թռած արծիվ հավերը. Արշակ Զաքարյան
Քաղաքական
14:35 07/10/2021
Հայաստան

Օմարից թռած արծիվ հավերը. Արշակ Զաքարյան

«Քո երեխային սպանողին խաղաղություն առաջարկելը, նույնն է, թե դու քո սերունդներին մատաղ անես քո թշնամուն»,- «Հայելի» մամուլի ակումբում հայտնեց «Հայոց ազգային գվարդիա» ՀԿ ղեկավար, ազատամարտիկ Արշակ Զաքարյանը:

Նա զարմանք հայտնեց, թե ինչպիսի անտարբերություն են ցուցաբերում իշխանությունները ստեղծված իրավիճակում և հայտարարեց, որ նրանց օտար է համարում:

«Մարդ առնվազն պետք է ծնվելուց հետո մոր հոտած պտուկներից թարախ կերած լինի, որպեսզի էդ աստիճանի ատի այն երկիրը, ժողովրդին և նրա երեխաներին ու սերունդներին, որտեղ, համենայնդեպս, նա մեծացել է»,- հայտարարեց բանախոսը և պնդեց, որ նրանք այնքան են ատում մեր երկիրը, որ բերանները չի պտտվում հայկական տեղանուններ հնչեցնել:

Արշակ Զաքարյանն անդրադարձավ այն երևույթին, երբ ոստիկանները մեծ ցասումով ճնշում են պարտված իշխանությունների դեմ ցույցերը և ասաց, որ նրանցից շատերը պատերազմի ժամանակ փախնում եին առաջնագծից: Նա նաև պնդեց, որ ոստիկանների մեջ եղել են նաև շատ հայրենասեր ռազմիկներ:

Նա վստահեցրեց, որ ինքը Քարվաճառում անձամբ է տեսել, թե ոստիկաններն ինչպես են հրաժարվում առաջնագիծ գնալ և հիմա ջանասիրաբար այս իշխանություններին են պաշտպանում, քանի որ նրանց գնալուց հետո իրենց իրական դեմքն էլ է պարզվելու:

«Նրանք հաստ վզերն առած քածի նման վախենում էին գնալ առաջնագիծ»,- հայտնեց Զաքարյանը և պատմեց, որ երբ թշնամին բայրաքթարով հարվածեց Քարվաճառի կամրջին, այդ ժամանակ ձորակը հսկող ոստիկանները 5 րոպեում փախան 30 կմ թիկունք և առանց հսկողության թողեցին ձորակը, որով զենք էր տեղափոխվում առաջնագիծ:

Նա պնդեց, որ ոստիկանական ստորաբաժանումները դեռ նոյեմբերի 6-ին են լքել Քարվաճառը, քանի որ իմացել են ելքի մասին:

«Հիմա դրանք հերոս-հերոս խոսում ու պատմում են՝ Օմարից թռած արծիվ հավերը»,- հայտնեց 
ազատամարտիկը:

Արշակ Զաքարյանը պատմեց, որ Քարվաճառը հանձնելու ժամկետը հետաձգվել է, քանի որ ժամկետային զինծառայողները հրաժարվել էին իջնել Օմարից, իսկ Ալիևը գիտեր, որ այնտեղ 10 ժամկետային էլ մնային, այդ դիրքերը պահելու էին:

Արշակ Զաքարյանը հայտնեց, որ նոյեմբերի 9-ի երեկոյան ամբողջ Քարվաճառը զրկվեց կոմունիկացիայից, որպեսզի մարդիկ վախից լքեն իրենց տները, իսկ զինվորները Օմարը լքել են միայն այն ժամանակ, երբ ողջ սպառազինությունը տեղափոխվել է և սպաները թողել էին իրենց:

Նկատելով, որ ներկայում անաստվածներն և հոգիները սատանային վաճառածներն են շատացել՝ բանախոսը հայտնեց, որ ակտիվացնում է իր «Հայոց ազգային գվարդիա»-ն և կոչ արեց հայ տղամարդկանց միավորվել և ստեղծված իրավիճակից ելք գտնել՝ առանց միջոցների մեջ  խտրականություն դնելու, քանի որ թշնամին՝ թշնամի է, կապ չունի ներքին է, թե ոչ:
 

Placeholder
Օմարից թռած արծիվ հավերը. Արշակ Զաքարյան