Ոստիկանությունը ​հորդորում է պահպանել հակահամավարակային անվտանգության կանոնները
Իրավունք
19:01 08/10/2021
Հայաստան

Ոստիկանությունը ​հորդորում է պահպանել հակահամավարակային անվտանգության կանոնները

«Համավարակի դեմ արդյունավետ պայքարի համատեքստում ոստիկանության և պատկան մարմինների համագործակցված միջոցառումները շարունակվում են»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Հոկտեմբերի 8-ին ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները առողջապահական և աշխատանքային ու քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինների աշխատակիցների հետ շրջայցեր իրականացրին մայրաքաղաքի հանրային փակ տարածքներում՝ ստուգելու քաղաքացիների կողմից դիմակ կրելու կանոնները պահպանվում են, թե՝ ոչ։ « Միաժամանակ, պատկան մարմինների ծառայողները նույնաբովանդակ ստուգումներ իրականացրին հանրային տրանսպորտում։ Միջոցառումների ընթացքում հայտնաբերված հակահամաճարակային կանոնների պահպանման խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հորդորում ենք խստորեն պահպանել հակահամավարակային անվտանգության կանոնները։ Միջոցառումները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրությունում։

Placeholder
Ոստիկանությունը ​հորդորում է պահպանել հակահամավարակային անվտանգության կանոնները