Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հոբելյանական համերգ՝ Լոնդոնում. Ա. Սպենդիարյան-150, Ա. Բաբաջանյան-100
Հոկտեմբերի16-ին Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ.Քաթբերթ եկեղեցում, կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը և Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ):
Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։
Համերգի կազմակերպիչը «Քլինգենի երգչախումբն ու մշակութային ասոցիացիան» է՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։