Երուսաղեմում հնագետները հին զուգարան են գտել
Մշակույթ
18:48 14/10/2021
Աշխարհ

Երուսաղեմում հնագետները հին զուգարան են գտել

Երուսաղեմում պեղումների ժամանակ հնագետները գտել են հին զուգարան, որն ավելի քան 2700 տարեկան է: Այս մասի գրում է kulturomania.ru կայքը՝ հղում անելով CTV News- ին: Այն հայտնաբերվել է փոքրիկ ուղղանկյուն սենյակում, որը մաս էր կազմում առանձնատան: Զուգարանի տակ խորը փոս է եղել, որի մեջ եղել են կենդանիների ոսկորներ և կերամիկա:

Փորձագետների կարծիքով, լոգասենյակները շքեղություն էին, և միայն հարուստ մարդիկ կարող էին իրենց թույլ տալ:

«Այդ ժամանակ զուգարանախցիկներ շատ հազվադեպ էին լինում: Մինչ օրս այս սենյակներից միայն մի քանիսն են գտնվել», - բացատրել է պեղումների ղեկավար Յակով Բիլիգը:

Բացի այդ, հնագետներն այնտեղ գտել են այդ դարաշրջանի սյուներ: Հնարավոր է մոտակայքում  գտնվեն պտղատու այգու ավերակներ: Ըստ գիտնականների, եթե դրանք հայտնաբերվեն, դա կապացուցի, որ այստեղ ապրող մարդիկ շատ հարուստ էին:

 

Placeholder
Երուսաղեմում հնագետները հին զուգարան են գտել