Հայտնի է, թե ով կլինի Հին Օլիմպիայում առաջին ջահակիրը
Սպորտ
18:08 14/10/2021
Աշխարհ

Հայտնի է, թե ով կլինի Հին Օլիմպիայում առաջին ջահակիրը

Հույն լեռնադահուկորդ Յոաննիս Անտոնիուն 2022թ. Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական  խաղերի փոխանցավազքի առաջին ջահակիրը կլինի: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ կրակը կվառվի Հին Օլիմպիայում՝ հոկտեմբերի 18-ին:

Անտոնիոն, որը մասնագիտացել է հսկա ոլորավայրէջքում, նաև արժանացել է 2014թ. Սոչիում կայացած  օլիմպիական խաղերի փոխանցավազքի ժամանակ գլխավոր խորհրդանիշը կրելու պատվին: Նա   Հունաստանի հավաքականի դրոշակակիրն է եղել «Փհենչհան-2018»-ում:

Սպասվում է, որ այս տարի օլիմպիական ջահը վառելու արարողությանը ներկա կլինեն Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն և ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը: Համավարակի պատճառով միջոցառմանը կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ, ովքեր անմիջականորեն առնչվում են առաջիկա ստուգատեսին:

Կազմակերպիչները հրաժարվել են Էլլադայում անցկացվելիք ավանդական փոխանցավազքից: Կրակն անմիջապես կհասցվի Աթենք, որտեղ հոկտեմբերի 19-ին Հունաստանի ԱՕԿ-ի ղեկավար Սպիրոս Կապրալոսը այն կհանձնի ՄՕԿ -ի փոխնախագահ Յու Ցզայցինին: Վերջինը ներկայացնում է «Պեկին - 2022» կազմկոմիտեն:

Չինական կողմին ջահի հանձնումը կեզրափակի օլիմպիական միջոցառումների լայնածավալ ծրագիրը:  Հոկտեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել ՄՕԿ-ի գործկոմի նիստ և վերանորոգումից հետո  կվերաբացվի միջազգային օլիմպիական ակադեմիան:

Placeholder
Հայտնի է, թե ով կլինի Հին Օլիմպիայում առաջին ջահակիրը