Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատան թվիթները Հայաստանից դարձել են քննարկման թեմա
Քաղաքական
15:03 15/10/2021
Տարածաշրջան

Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատան թվիթները Հայաստանից դարձել են քննարկման թեմա

Հոկտեմբերի 12-13-ին առաջին անգամ այցով Հայաստանի Հանրապետությունում էր Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

Սուբրամանյամ Ջայշանկարն Հայաստան իր այցով ու նաև տպավորություններով ակտիվորեն կիսվում էր թվիթերում, նկարներ հրապարակում։

Հնդկաստանի ԱԳ նախարարը Հայաստան ժամանելուց անմիջապես հետո նաև հայերեն գրառում էր կատարել։

Հնդկաստանի ԱԳ նախարարի այցի գրեթե բոլոր թվիթները տարածել է նաև Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատան պաշտոնական էջը՝ այդ թվում նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցը։

Սակայն համացանցում ակտիվորեն տարածվում ու քննարկվում է Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատան ինչպես ասում են «Quote»-ով՝ գրառումով ռեթվիթը, որում տեղադրել են Հայաստանի ու Հնդկաստանի դրոշներն ու ձեռքսեղմում՝ խորհրդանշելով երկու երկրների բարեկամությունը, ու տարածելով Ջայնշանկարի այցը Ազգային պատկերասրահ, որտեղ վերջինիս ցուցադրում են Հնդկաստանի Մահարաշտրա նահանգում գտնվող Աջանտա բուդդայական տաճարավանքային համալիրի պատերի նկարներից՝ արված Սարգիս Խաչատրյանի կողմից։

Օգտատերերը նշում են, թե այսպիսով հնդիկները ծաղրում են թուրքերին ու ադրբեջանցիներին։

«Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատունը Twitter-ում գրառում է կատարել Հնդկաստանի և Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության մասին :)»,- գրել է մի հնդիկ օգտատեր։

«Հնդիկները սիրում են հայերին․․․ այս թվիթը լցրեց իմ օրը․․․ Թուրքիայում Հնդկաստանի դեսպանությունը միացել է խնջույքին․․․համագործակցությունը երկու հնագույն քաղաքակրթությունների միջև․․․․»,- մեկնաբանում են թվիթերի օգտատերերը։

 

Placeholder
Թուրքիայում Հնդկաստանի դեսպանատան թվիթները Հայաստանից դարձել են քննարկման թեմա