«Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
Իրավունք
18:12 17/10/2021
Հայաստան

«Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան

Ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը: 

«Ոստիկանության  կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի  16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան և խուզարկություն կատարեն, երբ  գործը հարուցվել է հոկտեմբերի  16-ին: Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ՝ քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 16-ին, խուզարկության թույլատրությունը տրվել է այսօր, հիմա՝  ընտրությունների թեժ պահին, եկել են խուզարկության։ Հիմա սպասում են, որպեզի խուզարկությունը կատարեն, գումարներ, ցուցակներ հայտնաբերեն այստեղից»,- ասաց փաստաբանը։

Արմեն Մելքոնյանը նշեց, որ որ դատարանը թույլ է տվել հոկտեմբերի 17-19-ը մեկ անգամ խուզարկություն կատարել։ Նա հայտնեց, որ այս պահին խուզարկություն է կատարվում շտաբում:

«Հերթական անհեթեթությունը հօդս կցնդի և կպարզվեն, որ ոստիկանության ունեցած տեղեկությունները ճիշտ չեն»,- ասաց Ա. Մելքոնյանը։ 

Նա նշեց, որ պատերազմի ժամանակ եղել է Գորիսում, այդքան  զորք չի տեսել այդ քաղաքում, որքան այսօր է տեսնում։

 

Placeholder
«Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան