Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակած տվյալներով, ՏԻՄ ընտրություններին ժամը 14։00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 15,97 տոկոս։
Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքի մարզի Տաթև, Մեղրի, Տեղ և Գորիս համայնքներում։ Գյումրիում ժամը 14։00-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 11,31 տոկոսը, Դիլիջանում՝ 21,14 տոկոսը։
Մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքների։
Հիշեցնենք, որ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։ Ժամը ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 6.13 տոկոս։
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։